ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ucom-ը խնայում է ... դյուբելներն ու պտուտակները

Ucom-ը խնայում է ... դյուբելներն ու պտուտակները
29.03.2025 | 18:58

Եթե որոշել եք Ucom-ի հետ գործ ունենալ, օրինակ, սրանց ինտերնետից օգտվել, ապա գումարից բացի ունեցեք շինարարական գործիքներ, ինչպես նաև դյուբելներ և պտուտակներ:

Ucom-ի աշխատակիցների մոտ այդ պարագաները բացակայում են:

Պատին ամրացնելու համար, Ucom-ի ինտերնետ-սարքում նախատեսվել է 4 անցք, հետևաբար` 4 դյուբել և 4 պտուտակ: Դրա փոխարեն Ucom-ի աշխատակիցներն օգտագործում են միայն 2 պտուտակ, ընդ որում, առանց դյուբելների:

Բացի դրանից` տրամաբանությունը հուշում է, որ 2 պտուտակի համար պատի մեջ անհրաժեշտ է ընդամենը 2 անցք բացել: Ucom-ի աշխատակիցները պատի մեջ 6-7 անցք են բացում: Իսկ ամենակարևորն այն է, որ 21-րդ դարում Ucom-ի աշխատակիցները պատի անցքերը բացում են ձեռքով` պտուտակահանի և պտուտակի օգնությամբ:

Փաստորեն, էլեկտրական պտուտակահանի (դռելի) մասին Ucom-ում չեն լսել:

Ամփոփեմ:

Ստացվում է` Ucom-ի աշխատակիցները 1 բնակարանում ինտերնետ-սարք տեղադրելիս, խնայում են 4 հատ դյուբել և 2 հատ պտուտակ:

Հաշվի առնելով, որ Ucom-ի ինտերնետ-սարքին համապատասխանող 1 դյուբելի և 1 պտուտակի միասնական գինը կազմում է 6 ՀՀ դրամ, ապա ստացվում է, որ 1 բնակարանում Ucom-ը խնայում է 18 ՀՀ դրամ:

Թեպետ, հարկ եմ համարում նշել, որ դյուբելներն ու պտուտակները մտնում են ինտերնետ-սարքի լրակազմի (կոմպլեկտի) մեջ:

Հետաքրքիրն այն է, որ Ucom-ի գրասենյակում դժվարանում են երևույթին բացատրություն տալ: Ucom-ի աշխատակից Էմման, այնուամենայնիվ, խոստացավ հայտնաբերել դյուբելապտուտակասեր Ucom-ի աշխատակիցներին, սակայն մի 2-3 օր հետո: Կհայտնաբերվե՞ն արդյոք նրանք:

Չգիտեմ:

Միայն գիտեմ, որ Ucom-ը պետք է ամաչի:

Շատ ամաչի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7168

Մեկնաբանություններ